Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում. պահանջում են էժանացնել գազը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի Վանաձոր քաղաքում, այսօր՝ մայիսի 23-ին, հերթական անգամ բողոքի ակցիա է սկսվել. Վաղ առավոտից քղաքի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդները պահանջում են էժանացնել գազը. «Գազի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավելի տարբերություն է տալիս։ Արդեն քանի օր է, մենք մեր տնեցիներից ենք պարտքով փող վերցնում, որ կարողանանք սպասարկել բնակիչներին»։
Այս պահին Հայքի հրապարակում՝ Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի դիմաց, շարված են մեծ թվով ավտոմեքենաներ: Վարորդները սպասում են, թե պատկան մարմիններից ով է մոտենալու և իրենց խնդիրը ներկայացնի համապատասխան կառույցներին։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



