ՃՈ տուգանքը 5 օրվա ընթացքում մուծելու դեպքում 30 տոկոս զեղչ. «Իմ քայլի» պատգամավորի առաջարկը
ОБЩЕСТВОԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը մտադիր է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որով նախատեսվում է ՃՈ տուգանքը 5 օրվա ընթացքում մուծելու դեպքում 30 տոկոս զեղչի հնարավորություն ստանալ:
Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.
«Ձեր քննարկմանն եմ ներկայացնում հետեւյալ օրենքի նախագծի մտահղացումը, որով վարչական տույժի ենթարկված վարորդներն իրենց տուգանքը 5 աշխատանքային օրում վճարելու պարագայում, ստանում են հնարավորություն պայմանական 30% զեղչի:
Այդպիսով խրախուսում ենք պարտաճանաչությունը, ինչի դիմաց տույժի չափը նվազում է»:
Պատգամավորը կոչ է արել կարծիքներ ներկայացնել այս գաղափարի շուրջ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



