ՃՈ տուգանքը 5 օրվա ընթացքում մուծելու դեպքում 30 տոկոս զեղչ. «Իմ քայլի» պատգամավորի առաջարկը
SOCIETYԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը մտադիր է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որով նախատեսվում է ՃՈ տուգանքը 5 օրվա ընթացքում մուծելու դեպքում 30 տոկոս զեղչի հնարավորություն ստանալ:
Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.
«Ձեր քննարկմանն եմ ներկայացնում հետեւյալ օրենքի նախագծի մտահղացումը, որով վարչական տույժի ենթարկված վարորդներն իրենց տուգանքը 5 աշխատանքային օրում վճարելու պարագայում, ստանում են հնարավորություն պայմանական 30% զեղչի:
Այդպիսով խրախուսում ենք պարտաճանաչությունը, ինչի դիմաց տույժի չափը նվազում է»:
Պատգամավորը կոչ է արել կարծիքներ ներկայացնել այս գաղափարի շուրջ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



