Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված վերամբարձ կռունկից․ նրանք 3 ժամ մնացել են օդում
ОБЩЕСТВОԱԻՆ 911 ծառայությունն այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 19:17-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 18 շենքի 9-րդ հարկի մակարդակում աշխատանքներ կատարելիս վերամբարձ կռունկը խափանվել է, քաղաքացիները մոտ 3 ժամ մնացել են կռունկի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Փրկարարները վերամբարձ կռունկից իջեցրել են Մ.Դ.-ին (ծնված 1977 թ.) և Վ.Ս.-ին (ծնված 1970 թ.):
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



