Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված վերամբարձ կռունկից․ նրանք 3 ժամ մնացել են օդում
SOCIETYԱԻՆ 911 ծառայությունն այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 19:17-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 18 շենքի 9-րդ հարկի մակարդակում աշխատանքներ կատարելիս վերամբարձ կռունկը խափանվել է, քաղաքացիները մոտ 3 ժամ մնացել են կռունկի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Փրկարարները վերամբարձ կռունկից իջեցրել են Մ.Դ.-ին (ծնված 1977 թ.) և Վ.Ս.-ին (ծնված 1970 թ.):
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



