Ադրբեջանի ՊՆ-ն մայիսի 20-24-ը մասշտաբային զորավարժություններ կանցկացնի
МЕЖДУНАРОДНОЕՄայիսի 20-24-ն Ադրբեջանում լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացվեն, որոնց կմասնակցեն զորքերի, զորամիավորումների և ազգային բանակի միավորումների տարբեր տեսակներ:
Ինչպես հաղորդում է minval.az-ը, զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարության ներքո:
Զորավարժությունների հիմնական թեման լինելու է գիշերային ժամերին հակառակորդի հարձակման հակադարձումը՝ տարբեր ուղղություններով հակահարվածներ հասցնելով, գրոհի անցնելով:
Աղբյուրը մանրամասնում է, որ զորավարժություններին կմասնակցի մինչև 10 000 զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



