Ադրբեջանի ՊՆ-ն մայիսի 20-24-ը մասշտաբային զորավարժություններ կանցկացնի
INTERNATIONAL NEWSՄայիսի 20-24-ն Ադրբեջանում լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացվեն, որոնց կմասնակցեն զորքերի, զորամիավորումների և ազգային բանակի միավորումների տարբեր տեսակներ:
Ինչպես հաղորդում է minval.az-ը, զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարության ներքո:
Զորավարժությունների հիմնական թեման լինելու է գիշերային ժամերին հակառակորդի հարձակման հակադարձումը՝ տարբեր ուղղություններով հակահարվածներ հասցնելով, գրոհի անցնելով:
Աղբյուրը մանրամասնում է, որ զորավարժություններին կմասնակցի մինչև 10 000 զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



