Հրապարակվել է Պուտինի օդանավից նկարահանված տեսանյութը՝ Սու-57 նորագույն կործանիչների մասնակցությամբ
МЕЖДУНАРОДНОЕՀամացանցում հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռից նկարահանված տեսանյութը, ինչպես ասվում է հրապարակման մեջ:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, տեսանյութում պատկերվում է, թե ինչպես են կառավարական օդանավն ուղեկցում հինգերորդ սերնդի վեց Սու-57 կործանիչները:
Նորագույն ռազմական ինքնաթիռները ՌԴ նախագահի օդանավն ուղեկցել են Աստրախանի մարզի Ախտուբինսկի շրջան ուղևորվելիս, ուր Պուտինը ժամանել է մայիսի 14-ին:
Այնտեղ նա դիտարկել է գերձայնային հրթիռով ՄիԳ-31 ռազմական ինքնաթիռը, ՄիԳ-35-ը, ինչպես նաև հեռանկարային անօդաչու սարքերի նմուշները և այլ տեխնիկա:
Տեսանյութն՝ այստեղ:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



