Հրապարակվել է Պուտինի օդանավից նկարահանված տեսանյութը՝ Սու-57 նորագույն կործանիչների մասնակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամացանցում հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռից նկարահանված տեսանյութը, ինչպես ասվում է հրապարակման մեջ:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, տեսանյութում պատկերվում է, թե ինչպես են կառավարական օդանավն ուղեկցում հինգերորդ սերնդի վեց Սու-57 կործանիչները:
Նորագույն ռազմական ինքնաթիռները ՌԴ նախագահի օդանավն ուղեկցել են Աստրախանի մարզի Ախտուբինսկի շրջան ուղևորվելիս, ուր Պուտինը ժամանել է մայիսի 14-ին:
Այնտեղ նա դիտարկել է գերձայնային հրթիռով ՄիԳ-31 ռազմական ինքնաթիռը, ՄիԳ-35-ը, ինչպես նաև հեռանկարային անօդաչու սարքերի նմուշները և այլ տեխնիկա:
Տեսանյութն՝ այստեղ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



