Լիտվայի ոստիկանությունում ահազանգ է ստացվել ընտրատեղամասերից մեկում ռումբի առկայության մասին
МЕЖДУНАРОДНОЕԿիրակի Լիտվայում անցկացվող նախագահական ընտրություններում քվեարկության ժամանակ ընտրատեղամասերից մեկում ռումբի առկայության մասին տեղեկություն է ստացվել ոստիկանությունում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Լիտվայի տեղական ռադիոյին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Շաուլյայ քաղաքի ընտրատեղամասերից մեկում ռումբ է տեղադրված:
Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ ոստիկանությունը հետաքննում է հանգամանքները, սակայն գրեթե վստահ է, որ դա կեղծ ահազանգ է:
Ահազանգն ընտրատեղամասի աշխատանքի վրա գրեթե չի ազդել: Այսօր երկրում շուրջ 2000 ընտրատեղամաս է բացվել: Ձայնի իրավունք ունեցող 2472 մլն քաղաքացի ընտրում է երկրի նոր նախագահին 9 թեկնածուներից: Հաղթանակ տանելու համար նրանցից մեկը պետք է ավելի քան 50 տոկոս ձայն ստանա: Այլապես երկրորդ փուլ կանցկացվի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



