Լիտվայի ոստիկանությունում ահազանգ է ստացվել ընտրատեղամասերից մեկում ռումբի առկայության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի Լիտվայում անցկացվող նախագահական ընտրություններում քվեարկության ժամանակ ընտրատեղամասերից մեկում ռումբի առկայության մասին տեղեկություն է ստացվել ոստիկանությունում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Լիտվայի տեղական ռադիոյին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Շաուլյայ քաղաքի ընտրատեղամասերից մեկում ռումբ է տեղադրված:
Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ ոստիկանությունը հետաքննում է հանգամանքները, սակայն գրեթե վստահ է, որ դա կեղծ ահազանգ է:
Ահազանգն ընտրատեղամասի աշխատանքի վրա գրեթե չի ազդել: Այսօր երկրում շուրջ 2000 ընտրատեղամաս է բացվել: Ձայնի իրավունք ունեցող 2472 մլն քաղաքացի ընտրում է երկրի նոր նախագահին 9 թեկնածուներից: Հաղթանակ տանելու համար նրանցից մեկը պետք է ավելի քան 50 տոկոս ձայն ստանա: Այլապես երկրորդ փուլ կանցկացվի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



