Համացանցում հայտնվել է տեսանյութ ՌԴ Ռոստովի մարզում բնակելի շենքում պայթյունի վայրից
МЕЖДУНАРОДНОЕՌուսական ԶԼՄ-ները հրապարակել են տեսանյութ Ռուսաստանի Ռոստովի մարզում բնակելի շենքում պայթյունի վայրից: Այնուհետեւ տեսանյութը հասանելի է դարձել նաեւ Youtube-ում:
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ, կենցաղային գազի պայթյունը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը 16-բնակարանային երկհարկանի շենքում, որը գտնվում է Լենին փողոցի վրա: Վերջին տվյալներով՝ երկու մարդ զոհվել է եւ երկուսը վիրավորվել:
Փլուզված շենքի բնակիչները դեռեւս գտնվում են ժամանակավոր կացության վայրում: Գյուղում հայտարարվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ:
Հարուցվել է քրեական գործ «Անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով: Քննիչներն ու քրեագետներն անցկացնում են դեպքի վայրի զննություն եւ հարցաքննում շենքի բնակիչներին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



