Համացանցում հայտնվել է տեսանյութ ՌԴ Ռոստովի մարզում բնակելի շենքում պայթյունի վայրից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական ԶԼՄ-ները հրապարակել են տեսանյութ Ռուսաստանի Ռոստովի մարզում բնակելի շենքում պայթյունի վայրից: Այնուհետեւ տեսանյութը հասանելի է դարձել նաեւ Youtube-ում:
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ, կենցաղային գազի պայթյունը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը 16-բնակարանային երկհարկանի շենքում, որը գտնվում է Լենին փողոցի վրա: Վերջին տվյալներով՝ երկու մարդ զոհվել է եւ երկուսը վիրավորվել:
Փլուզված շենքի բնակիչները դեռեւս գտնվում են ժամանակավոր կացության վայրում: Գյուղում հայտարարվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ:
Հարուցվել է քրեական գործ «Անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով: Քննիչներն ու քրեագետներն անցկացնում են դեպքի վայրի զննություն եւ հարցաքննում շենքի բնակիչներին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



