Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչ ներքնազգեստ է կրել և ինչ է ստիպված եղել անել Met Gala-ին իր տպավորիչ տեսքն ապահովելու համար (Photo, Video)
ЛАЙФՔիմ Քարդաշյանը երկուշաբթի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացած ամենամյա Met Gala պարահանդեսին ներկայացել էր տպավորիչ զգեստով, և այժմ ռեալիթի շոուի աստղը բացահայտում է, թե ինչ ներքնազգեստ է կրել, որն ապահովել է նրա նեղիրան տեսքը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Քիմը համապատասխան տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում՝ ցուցադրելով իր սեղմիրանը և մարմնի կազմվածքը կարգավորող ներքնազգեստը:
Քիմը նշել է, որ զգեստն այնքան կիպ էր նստած մարմնին, որ նա նույնիսկ չէր կարող նստել և ստիպված էր կանգնել ողջ երեկոյի ընթացքում կամ կիսատ նստել:
Ամերիկյան հեռուստատեսության 38-ամյա աստղը խիստ սննդակարգի է հետևել նախքան ամենամյա պարահանդեսը, ինչպես նաև մարզվել է հագեցած ռեժիմով:

1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



