Քիմ Քարդաշյանը ցույց է տվել, թե ինչ ներքնազգեստ է կրել և ինչ է ստիպված եղել անել Met Gala-ին իր տպավորիչ տեսքն ապահովելու համար (Photo, Video)
LIFEՔիմ Քարդաշյանը երկուշաբթի Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացած ամենամյա Met Gala պարահանդեսին ներկայացել էր տպավորիչ զգեստով, և այժմ ռեալիթի շոուի աստղը բացահայտում է, թե ինչ ներքնազգեստ է կրել, որն ապահովել է նրա նեղիրան տեսքը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Քիմը համապատասխան տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում՝ ցուցադրելով իր սեղմիրանը և մարմնի կազմվածքը կարգավորող ներքնազգեստը:
Քիմը նշել է, որ զգեստն այնքան կիպ էր նստած մարմնին, որ նա նույնիսկ չէր կարող նստել և ստիպված էր կանգնել ողջ երեկոյի ընթացքում կամ կիսատ նստել:
Ամերիկյան հեռուստատեսության 38-ամյա աստղը խիստ սննդակարգի է հետևել նախքան ամենամյա պարահանդեսը, ինչպես նաև մարզվել է հագեցած ռեժիմով:

1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



