Հենրիխ Մխիթարյանի գործակալը 3 ամսով հեռացվել է ֆուտբոլից
СПОРТԻտալացի հայտնի գործակալ Մինո Ռայոլան 3 ամսով զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու հանարավորությունից: Նման որոշում է կայացրել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, գրում է La Gazzetta dello Sport-ը:
Ռայոլայի որակազրկվելու պատճառը չի նշվում: Նրա եղբայր Վինչենցո Ռայոլան ֆուտբոլից հեռացվել է 2 ամսով: 2 գործակալները մինչեւ օգոստոսի 9-ը չեն կարող մասնակցել իտալական ակումբների հետ բանակցություններին:
Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան համագործակցում է մի շարք աստղային ֆուտբոլիստների հետ: Նա նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



