Հենրիխ Մխիթարյանի գործակալը 3 ամսով հեռացվել է ֆուտբոլից
SPORTԻտալացի հայտնի գործակալ Մինո Ռայոլան 3 ամսով զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու հանարավորությունից: Նման որոշում է կայացրել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, գրում է La Gazzetta dello Sport-ը:
Ռայոլայի որակազրկվելու պատճառը չի նշվում: Նրա եղբայր Վինչենցո Ռայոլան ֆուտբոլից հեռացվել է 2 ամսով: 2 գործակալները մինչեւ օգոստոսի 9-ը չեն կարող մասնակցել իտալական ակումբների հետ բանակցություններին:
Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան համագործակցում է մի շարք աստղային ֆուտբոլիստների հետ: Նա նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



