Կոմպանիի սուպերգոլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)
СПОРТԱնգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության նախավերջին տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Լեսթեր Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
70-րդ րոպեին մոտ 27 մետրից խփած սուպերգոլով աչքի ընկավ դաշտի տերերի բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին, որը ոչ մի հնարավորություն չթողեց «Լեսթերի» դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելին։
«Մանչեսթեր Սիթին» 95 միավորով վերադարձավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է «Լիվերպուլից»։ Մայիսի 12-ին կայանալիք վերջին տուրում «Լիվերպուլը» կընդունի «Վուլվերհեմփթոնին», «Մանչեսթեր Սիթին» հյուր կգնա «Բրայթոնին»։
Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր Սիթի»՝ 1։0 (տեսանյութ)
Վենսան Կոմպանի, 70
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



