Կոմպանիի սուպերգոլը հաղթանակ բերեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)
SPORTԱնգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության նախավերջին տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Լեսթեր Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
70-րդ րոպեին մոտ 27 մետրից խփած սուպերգոլով աչքի ընկավ դաշտի տերերի բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին, որը ոչ մի հնարավորություն չթողեց «Լեսթերի» դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելին։
«Մանչեսթեր Սիթին» 95 միավորով վերադարձավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է «Լիվերպուլից»։ Մայիսի 12-ին կայանալիք վերջին տուրում «Լիվերպուլը» կընդունի «Վուլվերհեմփթոնին», «Մանչեսթեր Սիթին» հյուր կգնա «Բրայթոնին»։
Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր Սիթի»՝ 1։0 (տեսանյութ)
Վենսան Կոմպանի, 70
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



