Չինաստանը ԱՄՆ-ին ինքնիշխանության խախտման մեջ է մեղադրել
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ երկու ռազմանավեր առանց թույլտվության լողացել են Հարավչինական ծովում վիճելի կղզիների մոտ՝ հայտնում է AFP-ը։
Չինաստանի ռազմածովային նավատորմը խնդրել է ամերիկյան նավերին հեռանալ այն բանից հետո, երբ նրանք մտել են Սպրատլի կղզիներում Գավեն եւ Չիգուան խութերին հարող ջրեր։
«ԱՄՆ ռազմանավերի համապատասխան գործողությունները խախտել են Չինաստանի ինքնիշխանությունը եւ վտանգ ներկայացրել այդ ծովային տարածքներում խաղաղության, անվտանգության եւ կարգուկանոնի համար»,- ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։
ԱՄՆ ՌԾՈՒ-ն պարբերաբար «նավագնացության ազատության գործողություններ» է իրականացնում, որպեսզի վիճարկի Հարավչինական ծովում Պեկինի պահանջները։
Գեն Շուանի խոսքերով, Պեկինի եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համատեղ ջանքերի շնորհիվ ծովում իրավիճակը կայունանում է։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



