Չինաստանը ԱՄՆ-ին ինքնիշխանության խախտման մեջ է մեղադրել
INTERNATIONAL NEWSՉինաստանը հայտարարել է, որ ԱՄՆ երկու ռազմանավեր առանց թույլտվության լողացել են Հարավչինական ծովում վիճելի կղզիների մոտ՝ հայտնում է AFP-ը։
Չինաստանի ռազմածովային նավատորմը խնդրել է ամերիկյան նավերին հեռանալ այն բանից հետո, երբ նրանք մտել են Սպրատլի կղզիներում Գավեն եւ Չիգուան խութերին հարող ջրեր։
«ԱՄՆ ռազմանավերի համապատասխան գործողությունները խախտել են Չինաստանի ինքնիշխանությունը եւ վտանգ ներկայացրել այդ ծովային տարածքներում խաղաղության, անվտանգության եւ կարգուկանոնի համար»,- ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։
ԱՄՆ ՌԾՈՒ-ն պարբերաբար «նավագնացության ազատության գործողություններ» է իրականացնում, որպեսզի վիճարկի Հարավչինական ծովում Պեկինի պահանջները։
Գեն Շուանի խոսքերով, Պեկինի եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համատեղ ջանքերի շնորհիվ ծովում իրավիճակը կայունանում է։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



