Կրակոցներ՝ Երևանում. քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել գազային ատրճանակը
ОБЩЕСТВОՄայիսի 5-ին, ժամը 06.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողը Խորենացու փողոցում գործող կարաոկե ակումբի մոտից «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի շարժվելու ընթացքում լսել է կրակոցի ձայներ:
Ժամը 06.30-ի սահմաններում Արգիշտի փողոցից, կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Համլետ Խ.-ն և 1983 թ. ծնված Գյուլնարա Ա.-ն:
Գյուլնարա Ա.-ն ներկայացրել է Համլետ Խ.-ին պատկանող «Բրաունինգ» տեսակի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը /թույլատվությամբ/՝ փամփշտատուփով և 4 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



