Կրակոցներ՝ Երևանում. քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել գազային ատրճանակը
SOCIETYՄայիսի 5-ին, ժամը 06.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողը Խորենացու փողոցում գործող կարաոկե ակումբի մոտից «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի շարժվելու ընթացքում լսել է կրակոցի ձայներ:
Ժամը 06.30-ի սահմաններում Արգիշտի փողոցից, կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Համլետ Խ.-ն և 1983 թ. ծնված Գյուլնարա Ա.-ն:
Գյուլնարա Ա.-ն ներկայացրել է Համլետ Խ.-ին պատկանող «Բրաունինգ» տեսակի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը /թույլատվությամբ/՝ փամփշտատուփով և 4 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



