Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահին
ОБЩЕСТВОՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով բռնկված հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին:
Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցավակցության եւ զորակցության խոսքեր եմ հղում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ համբերություն, ուժ եւ ոգու ամրություն:
Խնդրում եմ այս ողբերգության հետեւանքով բոլոր տուժածներին փոխանցել շուտափույթ ապաքինման մաղթանքներ»:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



