Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով բռնկված հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին:
Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցավակցության եւ զորակցության խոսքեր եմ հղում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ համբերություն, ուժ եւ ոգու ամրություն:
Խնդրում եմ այս ողբերգության հետեւանքով բոլոր տուժածներին փոխանցել շուտափույթ ապաքինման մաղթանքներ»:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



