Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ վի­ճա­կում է «Խոս­րո­վի ան­տառ» ար­գե­լո­ցը՝ 2017 թվա­կա­նի հրդե­հից հե­տո

ОБЩЕСТВО

2017 թվականի օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ բռնկվեց, որը մեծ վնաս հասցրեց արգելոցի էկոհամակարգին. տուժեց թե՛ բուսական, թե՛ կենդանական աշխարհը: Արգելոցում մարդու միջամտությունը պետք է բացառել: Այն վայրի բնության տարածք է և պետք է վերականգնվի ինքնուրույն: Խոսրովի արգելոցում կատարված ուսումնասիրությունների, դրա լիարժեք վերականգնման ժամկետների վերաբերյալ «Փաստը» հարցում էր ուղարկել բնապահպանության նախարարությանը:

Հարցին, թե ի՞նչ վիճակում է այժմ արգելոցը, կատարվե՞լ են ուսումնասիրություններ և որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա լիարժեք վերականգնման համար, նախարարությունից հայտնում են, որ 2017 թվականին բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհից հետո արգելոցի գիտական բաժնի աշխատակիցների և համապատասխան մասնագետների կողմից պարբերաբար ուսումնասիրություններ են իրականացվում հրդեհված տարածքներում:

«Հրդեհից անմիջապես հետո կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ հրդեհը եղել է վերնատարած, և բույսերի արմատային համակարգը չի վնասվել: Լիովին վերականգնվել են խոտածածկ տարածքները, համատարած վերաճ է նկատվում լայնատերև սաղարթավոր ծառատեսակների մոտ, իսկ ասեղնատերևավորների վերաճը նկատելի կլինի 5-10 տարվա ընթացքում՝ հաշվի առնելով սերմերի դժվար ծլունակությունը:

Կենդանական աշխարհին վնաս չի պատճառվել, բացառությամբ՝ ուղղաթևների (մորեխներ, ծղրիդներ): Դրա ապացույցն է հրդեհված տարածքներում տարբեր թռչունների ու կենդանիների բների առկայությունը և այրված կենդանիների դիակների բացակայությունը», - նշվում է պատասխանի մեջ։

Խնդրել էինք պարզաբանել, թե ինչ աշխատանքներ են կատարվում հետագայում հրդեհներից խուսափելու համար:

«Հրդեհների բռնկումները կանխելու նպատակով «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տեղամասերում և պետական արգելավայրերում աշխատակիցները կատարում են ամենօրյա ստուգումներ և ստուգայցեր, հրդեհավտանգ ժամանակահատվածում շուրջօրյա հերթապահություն իրականացնելու նպատակով ձևավորվում են լրացուցիչ հերթապահող խմբեր:

Պարբերաբար կատարվում է հակահրդեհային ճանապարհների մաքրում և վերանորոգում, ձեռք են բերվում հակահրդեհային սարքեր: Անտառները հրդեհներից պաշտպանելու ուղղությամբ շուրջ 15 համայնքում տարվում են իրազեկման աշխատանքներ, ինչպես նաև էկոկրթության շրջանակներում մարզերի (Արարատ և Կոտայք) կրթական հաստատություններում անցկացվում են համատեղ բաց դասեր և կազմակերպվում են դպրոցականների այցեր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի թանգարան», - ասվում է նախարարության պատասխանի մեջ:

Ի դեպ, հարցմանը և դրա պատասխանին կից բնապահպանության նախարարությունը ներկայացրել էր 2017-2022 թվականների «Խոսրովի անտառ» պետական արգելոցի», Արարատի մարզպետարանի և Արարատի մարզի փրկարարական վարչության համատեղ իրականացվող հակահրդեհային միջոցառումների ծրագիրը, որից պարզ է դառնում, որ հրդեհավտանգ ժամանակահատվածում՝ հունիս-նոյեմբեր ամիսներին, արգելոցում պետք է կազմակերպվեն հերթապահություններ, կտրականապես արգելվի կողմնակի անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը, պետական արգելոցին հարող բնակչության շրջանում տարվեն քարոզչական, էկոդաստիարակչական աշխատանքներ, կազմակերպվեն սեմինարներ՝ արգելոցի հրշեջ ծառայության և պահպանության տեսուչների մասնակցությամբ: Իհարկե, բոլոր այս աշխատանքներում, մասնավորապես հնարավոր հրդեհների բռնկման դեպքում, պետք է ներգրավված լինեն համապատասխան գերատեսչությունների աշխատակիցները:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»