Փորձագետները Մակրոնին խնդրել են չշտապել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման հարցում
МЕЖДУНАРОДНОЕՇուրջ 1000 փորձագետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է չշտապել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման հարցում: Նրանք կարծում են, որ նախագահի նշած 5 տարի ժամկետը քիչ է տաճարը լիովին վերականգնելու համար: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն:
«Եկեք չշտապենք և ընտրենք աշխատանքների կատարման լավագույն ճանապարհը: Դրանից հետո նոր միայն ժամկետներ սահմանենք»,- խնդրել են փորձագետները:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել ապրիլի 15-ի երեկոյան, որը հաջողվել էր ամբողջությամբ մարել հաջորդ առավոտյան: Վնասվել է տաճարի աշտարակը, նաև տանիքն ու տաճարում պահվող մշակութային արժեք ներկայացնող իրեր: Նախագահ Մակրոնը հայտարարել էր, որ տաճարը վերակառուցելու համար կպահանջվի 5 տարի:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



