Փորձագետները Մակրոնին խնդրել են չշտապել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուրջ 1000 փորձագետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է չշտապել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման հարցում: Նրանք կարծում են, որ նախագահի նշած 5 տարի ժամկետը քիչ է տաճարը լիովին վերականգնելու համար: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն:
«Եկեք չշտապենք և ընտրենք աշխատանքների կատարման լավագույն ճանապարհը: Դրանից հետո նոր միայն ժամկետներ սահմանենք»,- խնդրել են փորձագետները:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել ապրիլի 15-ի երեկոյան, որը հաջողվել էր ամբողջությամբ մարել հաջորդ առավոտյան: Վնասվել է տաճարի աշտարակը, նաև տանիքն ու տաճարում պահվող մշակութային արժեք ներկայացնող իրեր: Նախագահ Մակրոնը հայտարարել էր, որ տաճարը վերակառուցելու համար կպահանջվի 5 տարի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



