Շրի Լանկայում 3 մարդու են ձերբակալել, որոնց մոտ հայտնաբերվել է 1 կգ պայթուցիկ նյութ
МЕЖДУНАРОДНОЕՇրի Լանկայի ռազմածովային ուժերը Կոլոմբո շրջանի երկաթուղային կայարանի մոտակայքում 3 մարդու են ձերբակալել, որոնց մոտ հայտնաբերվել է մեկ կգ կշռող C-4 պայթուցիկ նյութ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի լրատվական աղբյուրին:
Այսօր ավելի վաղ երեք պայթյուն է որոտացել կղզու արևելյան շրջանում գտնվող Կալմունայ քաղաքում: Միջադեպից հետո ոստիկանությունը պարետային ժամ է սահմանել երկրի արևելյան շրջանում:
Հիշեցնենք, որ Շրի Լանկայի մի շարք եկեղեցիներում և այլ վայրերում մոտ տասնյակ պայթյուններ էին որոտացել ապրիլի 21-ին՝ Սուրբ Հարության տոնին, երբ եկեղեցիները լի էին հավատացյալներով: Ահաբեկչության հետևանքով 250-260 մարդ է մահացել, որոնցից 40-ը՝ արտասահմանցիներ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



