Շրի Լանկայում 3 մարդու են ձերբակալել, որոնց մոտ հայտնաբերվել է 1 կգ պայթուցիկ նյութ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇրի Լանկայի ռազմածովային ուժերը Կոլոմբո շրջանի երկաթուղային կայարանի մոտակայքում 3 մարդու են ձերբակալել, որոնց մոտ հայտնաբերվել է մեկ կգ կշռող C-4 պայթուցիկ նյութ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի լրատվական աղբյուրին:
Այսօր ավելի վաղ երեք պայթյուն է որոտացել կղզու արևելյան շրջանում գտնվող Կալմունայ քաղաքում: Միջադեպից հետո ոստիկանությունը պարետային ժամ է սահմանել երկրի արևելյան շրջանում:
Հիշեցնենք, որ Շրի Լանկայի մի շարք եկեղեցիներում և այլ վայրերում մոտ տասնյակ պայթյուններ էին որոտացել ապրիլի 21-ին՝ Սուրբ Հարության տոնին, երբ եկեղեցիները լի էին հավատացյալներով: Ահաբեկչության հետևանքով 250-260 մարդ է մահացել, որոնցից 40-ը՝ արտասահմանցիներ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



