1915 թվականին կատարվածը 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից էր. ԱՄՆ դեսպան
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն չի հերքում պատմական փաստերը, իսկ փաստ է այն, որ 1915 թվականին կատարվածը 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից էր: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Մենք այստեղ ենք, որպեսզի հիշենք եւ հարգենք զոհերի հիշատակը: Ինչպես ես ասել եմ իմ թեկնածության հաստատման լսումների ժամանակ, ԱՄՆ-ն չի հերքում պատմական փաստերը, իսկ փաստ է այն, որ 1915 թվականին կատարվածը 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից էր: Մեզ շարունակում է ոգեշնչել հայ ժողովրդի տոկունությունը»,- ասաց դեսպանը:
Նա նաեւ հավելեց, որ ԱՄՆ-ն շատ երախտապարտ է հայկական ծագումով ամերիկացիներին, որոնք այնքան շատ բան են արել ԱՄՆ-ի եւ ամերիկյան հասարակության համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



