1915 թվականին կատարվածը 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից էր. ԱՄՆ դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն չի հերքում պատմական փաստերը, իսկ փաստ է այն, որ 1915 թվականին կատարվածը 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից էր: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Մենք այստեղ ենք, որպեսզի հիշենք եւ հարգենք զոհերի հիշատակը: Ինչպես ես ասել եմ իմ թեկնածության հաստատման լսումների ժամանակ, ԱՄՆ-ն չի հերքում պատմական փաստերը, իսկ փաստ է այն, որ 1915 թվականին կատարվածը 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից էր: Մեզ շարունակում է ոգեշնչել հայ ժողովրդի տոկունությունը»,- ասաց դեսպանը:
Նա նաեւ հավելեց, որ ԱՄՆ-ն շատ երախտապարտ է հայկական ծագումով ամերիկացիներին, որոնք այնքան շատ բան են արել ԱՄՆ-ի եւ ամերիկյան հասարակության համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



