Խդրանց գյուղի եկեղեցու կողային պատն է փլուզվել՝ մոտ 180 քմ մակերեսով
ОБЩЕСТВОՍյունիքի մարզի Խդրանց գյուղի եկեղեցու կողային պատը՝ մոտ 180 քմ մակերեսով փլուզվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՄ լրատվական ծառայությունից։
Ապրիլի 21-ին, ժամը 19:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 20:00-ի սահմաններում մասամբ փլուզվել է Սյունիքի մարզի Խդրանց գյուղի եկեղեցին (1892 թ.-ի կառույց). տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է եկեղեցու կողային պատը՝ մոտ 180 քմ մակերեսով:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետերին ու Կապանի փոխհամայնքապետին:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



