Խդրանց գյուղի եկեղեցու կողային պատն է փլուզվել՝ մոտ 180 քմ մակերեսով
SOCIETYՍյունիքի մարզի Խդրանց գյուղի եկեղեցու կողային պատը՝ մոտ 180 քմ մակերեսով փլուզվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՄ լրատվական ծառայությունից։
Ապրիլի 21-ին, ժամը 19:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 20:00-ի սահմաններում մասամբ փլուզվել է Սյունիքի մարզի Խդրանց գյուղի եկեղեցին (1892 թ.-ի կառույց). տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է եկեղեցու կողային պատը՝ մոտ 180 քմ մակերեսով:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետերին ու Կապանի փոխհամայնքապետին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



