Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը»
ПОЛИТИКА«Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախարարությունը չափազանց վատ է ընդունել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ-ում նախօրեին արված հայտարարությունն այն մասին, թե «մեր զինվորները առաջին գիծը հազիվ են պահում և գրեթե չեն հերիքում»: Պատահական չէր, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ճիշտ է՝ մեղմ, սակայն օպերատիվ ձևով արձագանքեց: Ըստ էության, Սասուն Միքայել յանը հայտարարություն է արել, որն իր մեջ ռազմական, պետական գաղտնիքի էլեմենտներ է պարունակում: Եվ ընդհանրապես, եթե նույնիսկ ընդունենք, որ ասվածի մեջ ճշմարտություն կա, ապա ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայնել: Մեր տեղեկությունների համաձայն, այս թեմայով վարչապետ Փաշինյանի հետ իր մտահոգությունները կիսել է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



