Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը»
POLITICS«Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախարարությունը չափազանց վատ է ընդունել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ-ում նախօրեին արված հայտարարությունն այն մասին, թե «մեր զինվորները առաջին գիծը հազիվ են պահում և գրեթե չեն հերիքում»: Պատահական չէր, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ճիշտ է՝ մեղմ, սակայն օպերատիվ ձևով արձագանքեց: Ըստ էության, Սասուն Միքայել յանը հայտարարություն է արել, որն իր մեջ ռազմական, պետական գաղտնիքի էլեմենտներ է պարունակում: Եվ ընդհանրապես, եթե նույնիսկ ընդունենք, որ ասվածի մեջ ճշմարտություն կա, ապա ամեն ինչ չէ, որ կարելի է բարձրաձայնել: Մեր տեղեկությունների համաձայն, այս թեմայով վարչապետ Փաշինյանի հետ իր մտահոգությունները կիսել է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



