Սանկտ Պետերբուրգում Պուտինի նկարով շիրմաքար են կանգնեցրել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ Սուրբ Իսահակի տաճարի դիմաց, նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շիրմաքար է հայտնվել: Այս մասին տեղեկանում ենք «Агит Россия» շարժման թվիթերյան էջից:
Շիրմաքարի վրա նշված են «1952 (նախագահի ծննդյան տարեթիվը – Tert.am) - 2019» տարեթվերը, իսկ ստորև «Դավաճանել է ռուս ազգին» գրությունն է:
Շիրմաքարը տեղադրել են «Агит Россия»-ի ակտիվիստները: Նրանք քայլը պատճառաբանել են՝ ասելով, թե «Պուտինը իր հակաազգային օրենքներով, մշտական ստերով և զզվելի ղեկավարմամբ մեռած է Ռուսաստանի քաղաքացիների համար»:
Ակտիվիստների խոսքով՝ Սանկտ Պետերբուրգն ընդունել է փոխանցումավազքը, որն ավելի վաղ սկսել էին Մոսկվան և Նաբերեժնիե Չելնին՝ երկրի ղեկավարի նկարով նման «շիրմաքարեր» տեղադրելով:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



