Սանկտ Պետերբուրգում Պուտինի նկարով շիրմաքար են կանգնեցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ Սուրբ Իսահակի տաճարի դիմաց, նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շիրմաքար է հայտնվել: Այս մասին տեղեկանում ենք «Агит Россия» շարժման թվիթերյան էջից:
Շիրմաքարի վրա նշված են «1952 (նախագահի ծննդյան տարեթիվը – Tert.am) - 2019» տարեթվերը, իսկ ստորև «Դավաճանել է ռուս ազգին» գրությունն է:
Շիրմաքարը տեղադրել են «Агит Россия»-ի ակտիվիստները: Նրանք քայլը պատճառաբանել են՝ ասելով, թե «Պուտինը իր հակաազգային օրենքներով, մշտական ստերով և զզվելի ղեկավարմամբ մեռած է Ռուսաստանի քաղաքացիների համար»:
Ակտիվիստների խոսքով՝ Սանկտ Պետերբուրգն ընդունել է փոխանցումավազքը, որն ավելի վաղ սկսել էին Մոսկվան և Նաբերեժնիե Չելնին՝ երկրի ղեկավարի նկարով նման «շիրմաքարեր» տեղադրելով:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



