Լավաշի մեջ պատրաստված ձուկ. Այս բաղադրատոմսով պատրաստված ձուկն անմահական համ ունի
ЛАЙФԼավաշի մեջ պատրաստված ձկան բաղադրատոմսը զարմացնում է անգամ այն մարդկանց,ովքեր համտեսել են տարբեր ձկնատեսակներ լավագույն ռեստորաններում:Պատճառն այն է,որ այս բաղադրատոմսում ոչ մի ավելորդ բան չկա:
Բաղադրատոմս
- 1 հատ ձուկ
- 2-3 հատ լավաշ
- 100գ կարագ
- 1 հատ լոլիկ
- 1 կապ սամիթ
- աղ,պղպեղ,ձկան համեմունք՝ըստ ցանկության
Պատրաստման եղանակ
1.Լվանալ ձուկը,կտրատել լողակներն ու գլուխը,բացել որովայնը:
2.Կտրատել հասած լոլիկները կլոր-կլոր:
3.Բացել լավաշը,վրան քսել կարագ:

4.Ձուկը դնել լավաշի վրա և վրան լցնել համեմունքները:

5.Կտրատել կարագը,սամիթը և դրանցով լցոնել ձուկը:


6.Փաթաթել ձուկը,շրջել այնփաթաթել մյուս լավաշով այնպես,որ ձուկը լիովին ծածկվի:Վերջում փաթաթել փայլաթիթեղով:

7.Ջեռոցը միացնել 180 աստիճանի տակ,թողնել ձուկը մոտ 1 ժամ եփվի:

Այս ուտեստի համար խորհուրդ է տրվում ընտրել քիչ փշերով ձուկ: Արդյունքում ստացվում է համեղ,փափուկ ձուկ:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
3
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...



