Լեհաստանում ծխախոտի ընդհատակյա արտադրության համար 8 ուկրաինացու և 1 հայի են ձերբակալել (լուսանկարներ)
МЕЖДУНАРОДНОЕԼեհաստանում օրինապահ մարմինները ձերբակալել են ծխախոտի ընդհատակյա արտադրությամբ զբաղվող ընկերության 9 աշխատակցի, հաղորդում են Վարշավայի ոստիկանության մամուլի քարտուղարությունից:
Ոստիկանության՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները չեզոքացրել են ծխախոտի ընդհատակյա արտադրությունը՝ առգրավելով 206 հազար ապօրինի ծխախոտ:
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, ձերբակալվածներից 8-ը ուկրաինացի են, մեկը՝ հայ: Ավելի ուշ ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել, իսկ մնացածը 2 ամիս կալանքի տակ կմնան:
Առգրավված ծխախոտի չվճարված ակցիզային հարկերի պատճառով Լեհաստանի Պետական գանձարանի կրած վնասն ավելի քան 60 հազար դոլար է գնահատվում:
Ձերբակալվածներին խոշոր գրավ կամ մինչև 5 տարվա ազատազրկում է սպասվում:



1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



