Լեհաստանում ծխախոտի ընդհատակյա արտադրության համար 8 ուկրաինացու և 1 հայի են ձերբակալել (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանում օրինապահ մարմինները ձերբակալել են ծխախոտի ընդհատակյա արտադրությամբ զբաղվող ընկերության 9 աշխատակցի, հաղորդում են Վարշավայի ոստիկանության մամուլի քարտուղարությունից:
Ոստիկանության՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները չեզոքացրել են ծխախոտի ընդհատակյա արտադրությունը՝ առգրավելով 206 հազար ապօրինի ծխախոտ:
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, ձերբակալվածներից 8-ը ուկրաինացի են, մեկը՝ հայ: Ավելի ուշ ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել, իսկ մնացածը 2 ամիս կալանքի տակ կմնան:
Առգրավված ծխախոտի չվճարված ակցիզային հարկերի պատճառով Լեհաստանի Պետական գանձարանի կրած վնասն ավելի քան 60 հազար դոլար է գնահատվում:
Ձերբակալվածներին խոշոր գրավ կամ մինչև 5 տարվա ազատազրկում է սպասվում:



1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



