Ֆրունզե Թամազյանի մահը ուղղակի կապ ունի զինվորական ծառայության հետ․ ՊՆ խոսնակը կեղծ տեղեկություն է տարածել
ОБЩЕСТВОForrights.am-ը գրում է.
Զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելը պաշտպանության նախարարությունը պատճառաբանում է նրանով, որ դրանք կապ չունեն զինվորական ծառայության հետ:
Մարտի 3-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դիտողություն է արել ԶԼՄ-ներին ուղղված. «Հայտնել-չհայտնելը մի՛ խառնեք թաքցնել-չթաքցնելու հետ: Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը չենք հայտնել, բայց երբ այս կամ այն կերպ այն հայտնվել է, հաստատել ենք, դա չհայտնել չի նշանակում: Ո՞վ է ասել, որ դա առաջինը մեր կայքում պետք է դնենք, այդպիսի պարտավորություն ես չունեմ»,- ասել է նա այն բանից հետո, երբ Tert.am պարբերականը իր տեղեկությունների վրա հիմնվելով՝ գրեց, որ մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ և Արցախի հանրապետության զինված ուժերում ժամկետային զինծառայողներ են զոհվել: ՊՆ խոսնակը նման դեպքերի ստույգ թիվ չհրապարակեց, նշելով, որ դրանք 3, կամ 4-ն են եղել:
Դեպքերից մեկը, որը ՊՆ-ն փորձ է արել թաքցնել, տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 12-ին, Արցախի ՊԲ Մատաղիսում տեղակայված զորամասում: Մարտակերտի զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, Ալավերդի քաղաքի բնակիչ, Ֆրունզիկ Թամազյանը նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ: Ալավերդիում, Սանահին թաղամասում, որտեղ բնակվում է տղայի ընտանիքը «Ֆրունզիկ-19» գրառմամբ սև ժապավենը դեռ չեն հանել:
Մահացածի հայրը՝ նախկին ազատամարտիկ Վալերի Թամազյանը վստահեցնում է, որ որդին առողջ էր և չէր կարող մահանալ մեկ օրում: Նա կասկածում է, որ նրան ժամանակին բուժօգնություն չեն տրամադրել, ինչը հանգեցրել է իր 19-ամա որդու մահվան:
«Հունվարի 28-ին որդուս ծնունդն էր, գնացինք, նրան տեսանք, նա առողջ էր, լավ տրամադրություն ուներ»- պատմում է Վալերի Թամազյանը: Նախաքննության մարմնից, որը քննում է Ֆրունզե Թամրազյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը, նա առայժմ բողոք չունի: Ասաց, որ չի ցանկանում մանրամասներ հայտնել դեպքի մասին: «Սպասում եմ դատաբժշկական եզրակացությանը, հետո կտեսնենք», — ասաց Վալերի Թամազյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



