Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆրունզե Թամազյանի մահը ուղղակի կապ ունի զինվորական ծառայության հետ․ ՊՆ խոսնակը կեղծ տեղեկություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Forrights.am-ը գրում է.

Զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելը պաշտպանության նախարարությունը պատճառաբանում է նրանով, որ դրանք կապ չունեն զինվորական ծառայության հետ:

Մարտի 3-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դիտողություն է արել ԶԼՄ-ներին ուղղված. «Հայտնել-չհայտնելը մի՛ խառնեք թաքցնել-չթաքցնելու հետ: Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը չենք հայտնել, բայց երբ այս կամ այն կերպ այն հայտնվել է, հաստատել ենք, դա չհայտնել չի նշանակում: Ո՞վ է ասել, որ դա առաջինը մեր կայքում պետք է դնենք, այդպիսի պարտավորություն ես չունեմ»,- ասել է նա այն բանից հետո, երբ Tert.am պարբերականը իր տեղեկությունների վրա հիմնվելով՝ գրեց, որ մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ և Արցախի հանրապետության զինված ուժերում ժամկետային զինծառայողներ են զոհվել: ՊՆ խոսնակը նման դեպքերի ստույգ թիվ չհրապարակեց, նշելով, որ դրանք 3, կամ 4-ն են եղել:

Դեպքերից մեկը, որը ՊՆ-ն փորձ է արել թաքցնել, տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 12-ին, Արցախի ՊԲ Մատաղիսում տեղակայված զորամասում: Մարտակերտի զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, Ալավերդի քաղաքի բնակիչ, Ֆրունզիկ Թամազյանը նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ: Ալավերդիում, Սանահին թաղամասում, որտեղ բնակվում է տղայի ընտանիքը «Ֆրունզիկ-19» գրառմամբ սև ժապավենը դեռ չեն հանել:

Մահացածի հայրը՝ նախկին ազատամարտիկ Վալերի Թամազյանը վստահեցնում է, որ որդին առողջ էր և չէր կարող մահանալ մեկ օրում: Նա կասկածում է, որ նրան ժամանակին բուժօգնություն չեն տրամադրել, ինչը հանգեցրել է իր 19-ամա որդու մահվան:

«Հունվարի 28-ին որդուս ծնունդն էր, գնացինք, նրան տեսանք, նա առողջ էր, լավ տրամադրություն ուներ»- պատմում է Վալերի Թամազյանը: Նախաքննության մարմնից, որը քննում է Ֆրունզե Թամրազյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը, նա առայժմ բողոք չունի: Ասաց, որ չի ցանկանում մանրամասներ հայտնել դեպքի մասին: «Սպասում եմ դատաբժշկական եզրակացությանը, հետո կտեսնենք», — ասաց Վալերի Թամազյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել