Հաիթիի մի շարք քաղաքներում վտանգի «կարմիր» մակարդակ Է հայտարարվել խոլերայի տարածման պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՀաիթիի տասից ավելի քաղաքներում վտանգի «կարմիր» մակարդակ Է հայտարարվել խոլերայի բռնկման պատճառով: Նոյեմբերի 15-ին այս մասին հաղորդել Է Prensa Latina գործակալությունը:
Առավել վտանգավոր իրադրություն Է ստեղծվել մայրաքաղաքի Սիտե-Սոլեյի, որտեղ հայտնաբերվել Է հիվանդանալու 91 դեպք, Մարիգոյի (51), Սան Մարկոսի (36) եւ Ժակմելի (33) շրջաններում: Ինչես նշվում Է, քաղաքներում խոլերայի նոր բռնկումներ են արձանագրվել հորդառատ անձրեւների պատճառով: Ըստ որում բոլոր ախտորոշված դեպքերի 73 տոկոսն առաջացել Է չզտված ջրի գործածման եւ հիգիենայի կանոնների չպահպանման հետեւանքով:
2010 թվականի հոկտեմբերից ի վեր Հաիթիիում խոլերայից մահացել Է ավելի քան 8,5 հազար մարդ: Ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 700 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
2
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»



