Հաիթիի մի շարք քաղաքներում վտանգի «կարմիր» մակարդակ Է հայտարարվել խոլերայի տարածման պատճառով
INTERNATIONAL NEWSՀաիթիի տասից ավելի քաղաքներում վտանգի «կարմիր» մակարդակ Է հայտարարվել խոլերայի բռնկման պատճառով: Նոյեմբերի 15-ին այս մասին հաղորդել Է Prensa Latina գործակալությունը:
Առավել վտանգավոր իրադրություն Է ստեղծվել մայրաքաղաքի Սիտե-Սոլեյի, որտեղ հայտնաբերվել Է հիվանդանալու 91 դեպք, Մարիգոյի (51), Սան Մարկոսի (36) եւ Ժակմելի (33) շրջաններում: Ինչես նշվում Է, քաղաքներում խոլերայի նոր բռնկումներ են արձանագրվել հորդառատ անձրեւների պատճառով: Ըստ որում բոլոր ախտորոշված դեպքերի 73 տոկոսն առաջացել Է չզտված ջրի գործածման եւ հիգիենայի կանոնների չպահպանման հետեւանքով:
2010 թվականի հոկտեմբերից ի վեր Հաիթիիում խոլերայից մահացել Է ավելի քան 8,5 հազար մարդ: Ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 700 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



