Աղով լիմոն. Երբ իմացա ֆերմենտացված լիմոնի մասին,որոշեցի անպայման փորձել
ЛАЙФԲոլորս գիտենք լիմոնի օգտակար հատկությունների մասին,այն նաև օգտագործվում է աղցաններին և տարբեր ուտեստներին հաճելի համ հաղորդելու համար:Իսկ դուք լսե՞լ եք աղով լիմոնի մասին:
Լիմոնը հարուստ է վիտամին B և C-ով,ունի լիմոնային թթու,հանքանյութեր,կալցիում,ֆոսֆոր:Այն շատ կարևոր մթերք է օրգանիզմի համար:Այն համարվում է ուժեղ հակաօքսիդանտ,որը նվազեցնում է օրգանիզմում թունավոր նյութերի կուտակումները:Լիմոնը նաև լավացնում է նյութափոխանակությունը:
Կա մի տարբերակ,որը օգնում է բազմապատկել լիմոնի օգտակար հատկությունները:
Ֆերմենտացված լիմոն՝աղով լիմոն:
Ֆերմենտացման շնորհիվ լիմոնի օգտակար հատկությունները բազմապատկվում են:
Լիմոնը ֆերմենտացնելու համար պետք է կատարել մի քանի քայլ.
- Պետք է վերցնել մեծ ապակե տարա,լվանալ դրանք և թողնել չորանան:
- Վերցնել 4-5 հատ լիմոն,լավ լվանալ:
- Յուրաքանչյուր լիմոնի վրա անել 2 կտրվածք և դրանց վրա լցնել աղ:Աժմ պետք է այնպես անել,որ աղը լավ տարածվի:
- Վերցնել ապակե տարան,լցնել աղ,սկսել մեջը դնել լիմոնները՝իրար սեղմելով:Փակել տարան և թողնել 3 օր մութ վայրում:3 օր անց կարելի է դրանք օգտագործել:
Այն կարելի է օգտագործել ուտեստներ պատրաստելիս,համ տալու համար,այն կարելի է օգտագործել ըստ ցանկության ցանկացած ձևով:
Լիմոնը նաև օգնում է կանգնեցնել արյունահոսությունը,նպաստում է արյան մեջ գլյուկոզի մակարդակի նվազեցմանը:
Լիմոնը նաև իջեցնում է արյան ճնշումը,օգնում է նաև լնդերի բորբոքման դեպքում,արտրիտի և րևմատիզմի ժամանակ,վարիկոզի,մրսածության և գրիպի դեպքում:




















































