Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Անտեսանելի ռազմական տեխնիկա. իրո՞ք տեսնել հնարավոր չէ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Սթելս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ռազմական մեքենաներին մնալ աննկատ, այսինքն՝ նրանց հնարավոր չէ տեսնել։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Սթելսը (անգլերենից թարգմանաբար՝ գաղտագողի, թաքուն) ռազմական մեքենաների ռադիոլոկացիոն, ինֆրակարմիր և այլ սպեկտրներում նկատելիության իջեցման մեթոդների համակարգ է, որը իրականացվում է շնորհիվ այդ մեքենաների երկրաչափական նախագծման և ռադիոալիքներ կլանող ծածկույթների և նյութերի օգտագործման, որն էլ իր հերթին բերում է այդ մեքենաների հայտնաբերման շրջագծի փոքրացման և, արդյունքում, նրանց խոցվելու հավանականության անկման։ Ուղղակի առայժմ ներկա տեխնոլոգիաների պայմաններում դեռ անհնար է հասնել ռազմական մեքենայի լրիվ «անտեսանելիության»։ Ի դեպ, այդ «անտեսանելի» մեքենաները լրիվ տեսանելի են սովորական մարդկային աչքի համար։ Այս ամենը հասկանալու համար առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչպես է գործում ռադարը, որը հայտնաբերում է մարտական մեքենան։ Ռադարը կամ ռադիոլոկացիոն կայանը համակարգ է, որը հնարավորություն է տալիս որոշել օբյեկտի մոտավոր տեղը տարածությունում։ Նրա գործողության սկզբունքը հիմնված է այն բանի վրա, որ նրանից ուղարկված ռադիոալիքները լավ անդրադարձվում են մետաղական մակերեսներից, օրինակ՝ ինքնաթիռի կորպուսից։ Ինքնաթիռների կորպուսը աէրոդինամիկ լինելու համար սովորաբար կլոր է, ինչը նշանակում է, որ ռադիոալիքները անդրադարձվում են բոլոր ուղղություններով։ Արդյունքում ռադիոալիքներ ուղարկած համակարգը հետ է ստանում այդ ալիքների անդրադարձը և, ըստ ժամանակի, ավտոմատ որոշում օբյեկտի հեռավորությունը և դիրքը։ Իսկ ժամանակակից ռադարները, ինչպիսին են ռուսական «Իրբիսը» կամ «Ժուկը», անգամ որոշում են օբյեկտի չափերը և ձևը, այլ կերպ ասած՝ կարող են որոշել, թե ինչ օբյեկտ է դա՝ ուղղաթիռ, ինքնաթիռ, թե թևավոր հրթիռ։ Օբյեկտը ինչքան լավ է անդրադարձնում ռադիոալիքը, այնքան հեռվից կարելի է նրան հայտնաբերել։ Սա էլ հենց հանդիսանում է ռադիոլոկացիոն նկատելիությունը, որը որոշվում է օբյեկտի ռադիոալիքները ցրելու հնարավորությամբ։ Օրինակ, այդ ցուցանիշը B-52 ռմբակոծիչների համար 100 քմ է, սովորական կործանիչի համար՝ 3-12 քմ, իսկ սթելս տեխնոլոգիայով ստեղծված ինքնաթիռների համար՝ ընդամենը 0,3-0,4 քմ։ Սթելս տեխնոլոգիան մարտական մեքենայի նման «անտեսանելիության» հասցնում է շնորհիվ նրա, որ մեքենան պատվում է կամ ստեղծվում այնպիսի նյութերից, որոնք հնարավորություն են տալիս առավելագույնը կլանել ռադիոալիքները և չանդրադարձնել դրանք, իսկ եթե անգամ առկա է անդրադարձ, այնպես անել, որ նրա ուղղությունը չլինի դեպի ռադար, որի համար էլ կորպուսը սարքում են ոչ թե կլոր, այլ սուր անկյուններով և հարթ մակերեսով։ Սթելս տեխնոլոգիան ԱՄՆ-ում սկսել է մշակվել դեռ 1966 թվականից, իսկ արդեն 1970 թվականին ԱՄՆ-ի օդային ուժերը ստացել են SR-71 անսովոր աէրոդինամիկ տեսքով և հատուկ ներկով ներկված հետախույզ ինքնաթիռը։ Փորձարկումները ցույց տվեցին, որ այդ ինքնաթիռը իրոք որոշակիորեն «անտեսանելի» է։ 1975 թվականին ԱՄՆ-ը ստեղծել է F-117A Have Blue անտեսանելի ինքնաթիռի լիամասշտաբ մոդելը, որը 1977 թվականի ձմռանը իրականացրել է իր առաջին թռիչքը։

F-117 կործանիչ-ռմբակոծիչը և В-2 ստրատեգիական ռմբակոծիչները առաջին ռազմական մկրտությունը ստացել են 1991 թվականին Իրաքում՝ «Փոթորիկ անապատում» օպերացիայի ժամանակ։ Նրանց օգտագործումը այնքան տպավորիչ էր, որ F-117-ը, որպես ամերիկյան բրենդ, իր հանրաճանաչությամբ անցավ անգամ Կոկա-կոլային։ Սա նոր տեսակի պատերազմի վարման ձև էր։ 6 շաբաթ գիշերները ռմբակոծելով Բաղդադը՝ անտեսանելի ինքնաթիռները զգալի առավելություն ստեղծեցին հակառակորդի նկատմամբ։ Այդ «սև ուրվականները» ազատորեն երկինք էին բարձրանում, նետում իրենց մահաբեր բեռը և անպատիժ վերադառնում բազա առանց վնասվածքների։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участников