Թրամփի վարչակազմը լուռ համաձայնել է 60 կործանիչ ձեռք բերելու Թայվանի խնդրանքին
МЕЖДУНАРОДНОЕՆախագահ Թրամփի վարչակազմը լուռ համաձայնել է ավելի քան 60 F-16 կործանիչ ձեռք բերելու Թայվանի խնդրանքին, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թրամփի խորհրդականը Թայվանին կոչ է արել կործանիչների ձեռքբերման պաշտոնական հայց ներկայացնել, որն էլ արվել է այս ամիս։ Ցանկացած նման հայց պետք է վերածվի պաշտպանության նախարարության եւ Պետդեպարտամենտի պաշտոնական առաջարկության, այդ ժամանակ Կոնգրեսը 30 օր կունենա որոշելու՝ հավանություն տա՞, թե՞ ոչ։
ԱՄՆ-ը հրաժարվել էր կործանիչներ վաճառել Թայվանին։ Վերջին անգամ Թայվանն ամերիկյան կործանիչներ գնել էր 1992-ին, նախագահ Ջորջ Բուշի օրոք։
Բարաք Օբամայի վարչակազմը մերժել էր Թայվանի նման հայցը նոր ինքնաթիռների հետ կապված՝ համաձայնելով 2011 թվականին արդիականացնել կղզու գոյություն ունեցող օդատորմիղը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



