Թրամփի վարչակազմը լուռ համաձայնել է 60 կործանիչ ձեռք բերելու Թայվանի խնդրանքին
INTERNATIONAL NEWSՆախագահ Թրամփի վարչակազմը լուռ համաձայնել է ավելի քան 60 F-16 կործանիչ ձեռք բերելու Թայվանի խնդրանքին, տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թրամփի խորհրդականը Թայվանին կոչ է արել կործանիչների ձեռքբերման պաշտոնական հայց ներկայացնել, որն էլ արվել է այս ամիս։ Ցանկացած նման հայց պետք է վերածվի պաշտպանության նախարարության եւ Պետդեպարտամենտի պաշտոնական առաջարկության, այդ ժամանակ Կոնգրեսը 30 օր կունենա որոշելու՝ հավանություն տա՞, թե՞ ոչ։
ԱՄՆ-ը հրաժարվել էր կործանիչներ վաճառել Թայվանին։ Վերջին անգամ Թայվանն ամերիկյան կործանիչներ գնել էր 1992-ին, նախագահ Ջորջ Բուշի օրոք։
Բարաք Օբամայի վարչակազմը մերժել էր Թայվանի նման հայցը նոր ինքնաթիռների հետ կապված՝ համաձայնելով 2011 թվականին արդիականացնել կղզու գոյություն ունեցող օդատորմիղը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



