Ուտրեխտում հարձակում իրականացրած թուրք հրաձիգին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել
МЕЖДУНАРОДНОЕՆիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում ահաբեկչական շարժառիթներով զանգվածային սպանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել մարտի 18-ին տրամվայի ուղևորների դեմ իրականացված հարձակման հիմնական կասկածյալ, Թուրքիայի 37-ամյա քաղաքացի Գյոքմեն Թանըշին, որին ձերբակալել էին հարձակումից ժամեր անց:
Ինչպես հայտնում է DW.com-ը, Թանըշը դատարանի առաջ կկանգնի մարտի 22-ին: Քննիչները պարզում են, թե արդյոք հրաձիգը գործել է միայն ահաբեկչական շարժառիթներով, թե առաջանորդվել է նաև արմատական գաղափարախոսությամբ և անձնական խնդիրներով:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայներից մեկում անհայտ անձը կրակ էր բացել ուղևորների ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, 5-ը` վիրավորվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



